Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նախկին՝ առնվազն տարածաշրջանային կշիռն այլևս նույնպես լուծարված է. «168 ժամ»

Դեկտեմբեր 04,2025 11:31

Դեկտեմբերի 1-ին հայտարարվեց, որ պաշտոնապես լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Արցախի՝ որպես չճանաչված, այդուհանդերձ պետական կազմավորման լուծարումը, արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ միասին, նշանակում է հայկական կենսատարածքի ռազմավարական նշանակության ու անվտանգության համակարգի լուծարում, քանի որ, ինչպես պարզվելու էր 44-օրյա պատերազմից հետո, հենց Արցախն էր Հայաստանի անվտանգային համակարգի հենասյունը, ինչով պայմանավորված Հայաստանի նախկին՝ առնվազն տարածաշրջանային կշիռն այլևս նույնպես լուծարված է։

Այս շարքում տեղի ունեցած լուծարումների բոլոր ակտերը կապված են պատճառահետևանքային կապով և կազմում են հայկական գործոնի ապամոնտաժման մեծ գործընթացի առանձին մասերը։ Հայկականության դեմոնտաժը հասել է վերջին փուլին և ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից «չորրորդ հանրապետության» հռչակմամբ, ինչը հավասարազոր է լինելու Հայաստանի Հանրապետության փաստացի լուծարմանը։

2018թ․ գունավոր հեղափոխությամբ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն արել է բառացիորեն նույնը, ինչ գործարար աշխարհում անում են սնանկացման կառավարիչները կամ լուծարային կոմիտեների ղեկավարները։

Նրանք ժամանակավորապես իրենց տնօրինմանը հանձնված գույքը, բիզնեսը, ակտիվն իրացնում են՝ ինչպես պատահի և ում պատահի՝ պայմանով, որ ակտիվի յուրաքանչյուր կտորի իրացումից իրենք մասնաբաժին են ունենալու։ Փաշինյանի մասնաբաժինը սկզբում՝ Արցախի, հետո՝ Արցախի անվտանգային ճարտարապետության  լուծարումից մինչև օրս իշխանության պահպանումն է։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031