Նոյեմբերի 26-ին Նոր Նորքի Շոպրոնի փողոցում աննախադեպ դաժանությամբ սպանություն է կատարվել: Ասֆալտին ընկած երիտասարդ տղամարդու վրայով մի քանի անգամ մեքենա են վարել, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից նա մահացել է: Գործող անձանց անունները գաղտնի են պահվում: Սպանվածը Բորիս Արզումանյանն է` 2 երեխայի հայր, 31 տարեկան: Հայտնի է միայն, որ սպանությանը նախորդել են վիճաբանություն եւ կռիվ: Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության եւ սպանության հոդվածներով:
Մեղադրյալը, որը մեքենայի ղեկին է եղել, մեղքը չի ընդունում: Սա թերեւս միակ տեղեկությունն է, որ ստացանք նրա փաստաբանից՝ Արսեն Սախոյանից:
Չտեսնված դաժանության դեպք է, ի՞նչ է նշանակում՝ մարդու վրայով մեքենան այնքան վարել, մինչեւ մահանա: «Դա խոսակցությունների մակարդակով է: Քրեական վարույթով նման հաստատված տեղեկություն չկա: Երբ որ լինեն համապատասխան ապացույցներ, նոր պարզ կլինի: Այս պահին չկա գոնե մեկ փաստ, որը համապատասխանի այդ հրապարակումներին»,- ասաց փաստաբանը: Նա չասաց, թե քանի հոգի են եղել դեպքի մասնակիցները, անգամ չէր հիշում սպանվածի անունը:
Հայտնի է, որ Բորիս Արզումանյանն ընդդիմադիր հայացքներ ուներ:
Կարդացեք նաև
Ըստ տեղեկությունների, նա «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է եղել:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































