Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ մեր պետության ապագայի հարց. Վահե Մկրտչյան

Դեկտեմբեր 04,2025 16:00

Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական, մասնագիտական եւ աշխատանքային տվյալները ներկայացրել է Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Թեկնածու Վահե Մկրտչյանի գնահատմամբ կոռուպցիայի դեմ պայքարը իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային անվտանգության, սոցիալական արդարության եւ մեր պետության ապագայի հարց: Թեկնածուն նշել է, որ իր գործունեության առանցքը լինելու է կանխարգելման մշակույթի ամրապնդումը: Կարեւորվել է թափանցիկության եւ հաշվետվողականության մեխանիզմների զարգացումը, յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույն հրապարակային եւ հասկանալի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, էթիկայի հանձնաժողովների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների եւ ծախսերի գործընթացների որոշումների կայացումն ու ընթացակարգերը, ռիսկերի վերլուծությունը եւ վաղ արձագանքումը, կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում աշխատանքների բարելավումը: Վահե Մկրտչյանի խոսքով ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է, որ ազդարարները լինեն պաշտպանված, իսկ հաղորդումները ողջամիտ ժամկետում եւ անկողմնակալ քննարկվեն: Թեկնածուն վստահեցրել է, որ կողմ է ՀՀ կառավարության որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը: Կոռուպցիոն բացերը չեզոքացնելու առումով կարեւորվել են օրենսդրական ոլորտում բարեփոխումները, քաղաքացիական հասարակության ներգրավումը, բուհերի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ փորձագիտական շրջանակների հետ համագործակցությունը: Վահե Մկրտչյանն անդրադարձել է հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային փորձի տեղայնացմանը, կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման կարեւորությանը:

«Կոռուպցիան մեր երկրի տնտեսական աճի, ներդրումների ներգրավման, դատական համակարգի անկախության եւ քաղաքացիների բարեկեցության գլխավոր արգելքներից է»,- փաստել է թեկնածուն եւ հավելել, որ իր նպատակն է ոչ թե պարզապես զբաղեցնել այս պաշտոնը, այլ ապահովել, որ հանձնաժողովի գործունեությունը դառնա առավել տեսանելի, արդյունավետ եւ հանրության կողմից վստահելի: «Միայն համատեղ ջանքերով՝ Կառավարություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այլ պետական մարմիններ եւ քաղաքացիական հասարակություն, հնարավոր կլինի հասնել կտրուկ փոփոխությունների»,- եզրափակել է ելույթը Վահե Մկրտչյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031