Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակում է քննել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների գործը։
Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցի սահմանափակումները մեղմելու միջնորդությունն է քննվում։
Սարգսյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ իր պաշտպանյալը հանդիսանում է ԱԺ պատգամավոր։
Կարդացեք նաև
«Ողջամիտ է արձանագրել… որ կալանքը եւ տնային կալանքն իրենց սահմանափակման եւ ռեժիմի տեսանկյունից նույնական են… Արթուր Սարգսյանի կողմից ԱԺ նիստերին չմասնակցելը անհարգելի բացակայություն չէ։ Օրենսդրի տրամաբանությունը, գտնում ենք, կայացել է նրանում, որ ինքնին նույնիսկ ինտենսիվ խափանման միջոցի կիրառումը չպետք է հանգեցնի ներկայացուցչական մանդատի իրականացման արգելափակմանը», – ասաց Վարդեւանյանը։
Նա ներկայացրեց, որ երբ Սարգսյանի կալանքը վերացնելու եւ տնային կալանք սահմանելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը դեռ չէր կայացրել «Արթուր Սարգսյանին տեսակցել են ԱԺ տարբեր պատգամավորներ։ Այդ ժամանակահատվածում 20-ից ավելի տեսակցություններ են տեղի ունեցել»։
Վարդեւանյանը նաեւ ընդգծեց, որ «Սարգսյանը մշտապես դրսեւորել է պատշաճ վարքագիծ»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ



















































