Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին եկավ մի դուրսպրծուկ, որը կամ տեղեկացված չէր որեւէ բանից կամ շատ լավ տեղյակ էր ու արեց այն, ինչի շուրջ կար պայմանավորվածություն». Մետաքսե Հակոբյան

Դեկտեմբեր 04,2025 19:55

«Այս փաստաթղթերի հրապարակումը եւս Նիկոլ Փաշինյանի կերպարի մեջ տեղավորվող գործընթաց էր, սա բնական է, որ բանակցային ամբողջ փաթեթը չէր, այլ ինչ-որ հատվածներ, որոնք իրենց պատկերացմամբ՝ իբրեւ թե իրենց ասածների ապացույցն էր»,- Aravot.am-ին ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հրապարակած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերին։

Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ հրապարակված փաստաթղթերն ապացուցեցին Փաշինյանի պնդումները, թե Արցախի կարգավորումը միջազգային հանրությունը դիտարկում էր բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ի պատասխան Հակոբյանն ասաց. «Երբ ուսումնասիրում ես նաեւ Սերժ Սարգսյանի աղմուկ հանած նամակը Պուտինին, հասկանում ես, որ այո՛, այնտեղ ասում է այն, ինչի մասին խոսում ենք արդեն 7 տարի:

Կար հստակ բանակցային գործընթաց, եւ Փաշինյանի այն պնդումը, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հօգուտ ՀՀ ու Արցախի որեւէ կարգավորում չկար, մանիպուլյացիա է:

Որովհետեւ բանակցությունը նշանակում է, որ շարունակական բնույթ է կրում ու ավարտված չէ: Եթե ամեն ինչ հայ ժողովրդի օգտին լուծված լիներ, ինչո՞ւ պետք է լիներ բանակցային գործընթաց: Ինչ տեղի ունեցավ 2018-ից , թող դրանից իրենք խոսեն, տեղի ունեցավ այն, որ եկավ մի դուրսպրծուկ, որը կամ տեղեկացված չէր որեւէ բանից կամ շատ լավ տեղյակ էր,արեց այն, ինչ պիտի աներ, ինչի շուրջ կար պայմանավորվածություն, կամ իր սեփական որոշումը: Եկավ, հայտարարեց, որ սկսում է իր զրոյական կետից, առ ոչինչ դարձրեց երեք տասնամյակ տեւած բանակցային գործընթացը, որի շուրջ կարծես թե երեւում էր հանգուցալուծումը: Եկավ, ոչնչացրեց ու դրա արդյունքում բերեց պատերազմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031