«Ես Բագրատ սրբազանի եւ Սամվել Շահրամանյանի հարաբերություններից տեղյակ եմ միայն մի բանից, երբ ապօրինաբար Արցախի ներկայացուցչության մեքենան վերցրել էին, Բագրատ սրբազանը իր ավտոմեքենան նվիրաբերեց ներկայացուցչությանը: Ենթադրում եմ՝ էլի հանդիպումներ ինչ-որ ձեւաչափերում եղել են, բայց առնվազն այն գործի շրջանակներում, որով ներկայացել են դատարան, չեմ պատկերացնում, թե Սամվել Շահրամանյանն ինչ կապ կարող էր ունենալ»,- Aravot.am-ին ասաց Բագրատ սրբազանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի գործով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննությանը:
Փաստաբանը նկատեց, որ այս գործով արդեն իսկ անցնում է արցախցի պատգամավորը, գուցե վարույթ իրականացնող մարմինը ուզում է այս գործում արցախցիների ներգրավվածության շրջանակը մեծացնի. «Գործի այն մասը, որ մնացել է նախաքննության մեջ, ավելի դատարկ է, քան այն գործը, որ ուղարկվել է դատարան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































