Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե բնակչության աղքատության համար առաջին հերթին պատասխանատու են իշխանությունները. «ՉԻ»

Դեկտեմբեր 05,2025 08:30

«Աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառո՛վ կա միայն աղքատություն», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե բնակչության աղքատության համար առաջին հերթին պատասխանատու են իշխանությունները։ Պարզվում է՝ սխալվում էինք, պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է։

Եվ ընդհանրապես՝ գիտե՞ք, թե ինչու են ՔՊ-ականները սուտ խոսում։ Ճիշտ է, սուտ չխոսելու հմտությունների բացակայության պատճառով։ Իսկ ինչո՞ւ են երբեմն-երբեմն թքում քաղաքացիների երեսին։ Ճիշտ է, չթքելու հմտությունների բացակայության պատճառով։ Ոչինչ, շուտով այդ հմտություններն էլ ձեռք կբերեն, և ամեն ինչ լավ կլինի։ Եթե, իհարկե, մինչ այդ ժողովուրդը ձախողված իշխանություններից ազատվելու և նորմալ իշխանություններ ունենալու հմտություններ ձեռք չբերի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031