Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն 4-րդ հոգեւորականի նկատմամբ նույն դատավորն է կալանքի որոշում ընդունում». Աստղ Գալեյան

Դեկտեմբեր 05,2025 15:21

«Այս ձերբակալությունները եւ օրվա կառավարչի կառավարման ընթացքը միանշանակ կանխատեսելի են: Եվ այդ ընթացքի մեջ բոլոր ազգային ուժերին փորձում են ապամոնտաժել: Իսկ ազգային ուժերի գաղափարական հենասյունը Հայ Առաքելական եկեղեցին է »,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով սրբազանների կալանավորմանն ու եկեղեցու դեմ իշխանությունների արշավին: Նրա ձեւակերպմամբ, դատաիրավական համակարգն իշխանություններն օգտագործում են որպես մահակ, ու այդ մահակը թափ են տալիս ընդդիմադիրների գլխին:

44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, խոսելով Արշակ Սրբազանին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշման ու դատավոր Մասիս Մելքոնյանի  (լուսանկարում) մասին՝ նշեց. «Արդեն 4-րդ հոգեւորականի նկատմամբ նույն դատավորն է կալանքի որոշում ընդունում: Ընդդիմադիր դաշտում եւս շատ են նրա կալանքները : Նրանցից մեկն էլ իմ ամուսինն է, որն այժմ կալանքի տակ է: Շատ վատ իրավիճակ է մեր երկրում»:

Նրա ձեւակերպմամբ, մարդիկ վախեցած են, դրա համար էլ չեն բարձրաձայնում իշխանությունների անօրինությունների մասին. «Տեղի, անտեղի գործեր են կարվում մարդկանց վրա: Այս գործը եւս անիրատեսական է: Ստացվում է՝ այդպիսի գործ կար, ու սպասել են 7 տարի եւ նոր վերաբացել: Մարդիկ վախենում են, բայց էլ վախենալու բան չկա, շատ-շատ բաներ ենք կորցրել, արդեն հարցը Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում…Թուրքը պետք է գա, հասնի քաղաքի կենտրո՞ն, որ հասկանան՝ օրհասական վիճակ է»:

Տեսանյութն՝ ամբողջությամբ

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031