Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշին վաղուց պիտի գնդակահարեին կամ ցմահ տային. զոհված զինվորների հարազատները վրդովվեցին պաշտպանի միջնորդությունից

Դեկտեմբեր 05,2025 16:41

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի պաշտպանն այսօր միջնորդեց Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխել:

Պաշտպանն առաջարկեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ համակցված ձեւով, գրավ, տնային կալանք:

Եղիշե Հակոբյանի պաշտպանն իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Հակոբյանը չի կարող ազդեցություն ունենալ որեւէ վկայի վրա, վկաները հանգամանորեն հարցաքննվել են, արդեն ավարտվել է վկաների հարցաքննությունը եւ դատաքննությունը գտնվում է ապացույցների հետազոտության փուլում, որի վրա նույնպես, ըստ պաշտպանի, Եղիշեն չի կարող ազդեցություն ունենալ:

Նրա խոսքով՝ հանրային շահը չի պահանջում, որ Եղիշեն մնա կալանքի տակ, հանրային շահը պահանջում է, որ այս գործի բոլոր հանգամանքները բացահայտվեն:

Պաշտպանի այս միջնորդությունը զայրացրեց զոհված զինվորների հարազատներին:

-Բայց ինքը կարողանալո՞ւ է հասարակության մեջ երեւալ, մարդկանց աչքերին նայել,- արձագանքեց զոհված զինվորներից մեկի մայրը:

-Իրեն վաղուց պետք է գնդակահարեին կամ ցմահ տային,- շարունակեց այլ զինվորի հարազատ:

Իսկ երբ Եղիշե Հակոբյանը սկսեց խոսել տեղից, զոհվածների հարազատները ավելի զայրացան:

Դատարանը որոշեց՝ Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգել եւս երեք ամսով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031