Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փեսային՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարին, ձերբակալե՞լ են․ ոստիկանների ուղեկցությամբ նրան տեղափոխել են քննչական

Դեկտեմբեր 05,2025 18:25

Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ աշխատավայրից՝ Գյումրու քաղաքապետարանից ձերբակալել ու ոստիկանների ուղեկցությամբ Շիրակի մարզի քննչական բաժին են տեղափոխել Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին՝ Վարդան Ղուկասյանի փեսային ու քաղաքապետարանի այլ աշխատակիցների, որոնց թվում է կոմունալ բաժնի պետ` Արտյոմ Մկրտչյանը։

Գյումրու քաղաքապետարանից հաստատեցին մեր այն տեղեկությունը, որ Ավետիս Առաքելյանին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են քննչական բաժին, թե ինչու, տեղյակ չեն։ Նաև չգիտեն՝ ձերբակալված է, թե ոչ։

Կան որոշակի տեղեկություններ, թե նրան քննչական տանելը կապված է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններին մասնակից լինելու կասկածանքի հետ։ Իհարկե, այս ամենը կփորձենք ճշտել պաշտոնապես։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031