Տեղեկացրել ենք, որ Գյումրու քաղաքապետարանի շենքից քիչ առաջ ոստիկանների ուղեկցությամբ Շիրակի մարզի քննչական բաժին էին տեղափոխել Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին՝ Վարդան Ղուկասյանի փեսային ու քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների, այդ թվում կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանին։ Քաղաքապետարանից տեղեկություն ստացանք, որ Ավետիս Առաքելյանին ազատ են արձակել։
Թե ինչ գործի շրջանակում են նրանց տարել քննչական, ձերբակալված են արդյո՞ք նրանք, Aravot.am-ի հարցին ՀՀ Քննական կոմիտեից հետևյալ պարզաբանումը տվեցին․ «Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է»։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից մեկը կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանն է, մյուսը՝ Ավետիս Առաքելյանի օգնականը՝ Կարապետ Ղուկասյանը, որը Վարդան Ղուկասյանի ազգականն է։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































