Գյումրիում քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրան ու քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաների այդ նույն կառույցի աշխատակիցների աչքի առջև ոստիկանները բերման էին ենթարկել՝ տեղափոխելով Շիրակի մարզի քննչական բաժին։
Ճիշտ է՝ Ավետիս Առաքելյանին ազատ են արձակել, սակայն նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել՝ կապված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Գյումրու Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններ կատարելու գործի հետ։
Քննչական կոմիտեն քիչ առաջ Aravot.am-ին պարզաբանել էր, որ «Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է»։
Ձերբակալվածները, մեր տեղեկություններով, Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանն ու քաղաքապետի պաշտոնակատարի օգնական Կարապետ Ղուկասյանն են։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































