ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
🔹 Նախարարը մասնակիցներին ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, Կառավարության առաջնահերթությունները, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները։
💬 «Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան կապիտալի, բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ամերիկյան ներդրումների մեծացումը և Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ արտահանման ծավալների ավելացումը։ Սա է մեր օրակարգի առանցքային ուղղություններից մեկը», – նշել է Գևորգ Պապոյանը։
🔸 Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, արդյունաբերական գոտիների ստեղծմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Անդրադարձել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում նախարարը նաև պատասխանել է մասնակիցների հարցերին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































