Առանց Ամենայն հայոց կաթողիկոսի անունը տալու պատարագը պատարագ չի: Ամենայն հայոց կաթողիկոսի՝ ոչ թե ոմն «Կտրիճ Ներսիսյանի»: Այդպիսին է պատարագի՝ Հայ առաքելական եկեղեցու դարերով մշակված կարգը, եւ այն հանգամանքը, թե ով է այս պահին կաթողիկոսը, որեւէ նշանակություն չունի: Եթե հաջորդ կաթողիկոսը, ենթադրենք, Կճոյանը լինի, միեւնույն է՝ նրա անունը պարտադիր պետք է տրվի, անկախ նրանից՝ ում է նա դուր գալիս, ում ոչ:
Երբ ՔՊ-ականներն ասում են՝ «մենք գնում ենք այնպիսի պատարագի, որտեղ…», դա խաբեություն է կամ ինքնախաբեություն: Նրանք պատարագի չեն գնում, նրանք գնում են քաղաքական «շոու»-ի, որը կազմակերպում են մարզպետարաններն ու ԱԱԾ-ն, եւ որը հոգեւոր կյանքի հետ որեւէ կապ չունի:
«Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լավ համարեցեք, քան ինքներդ ձեզ» (Փիլ. 2:3): Այդ կեղծ «պատարագները» կազմակերպվում են հենց հակառակության ոգով: Ծափահարությունները, պնակալեզների՝ վարչապետին բարեւելու համար հերթ կանգնելը, էքզալտացված կանանց «Նիկո՛լ վարչապե՛տ» բացականչություններն ունեն երկու նպատակ՝ ցույց տալու «ժողովրդի» նվիրվածությունը «ֆյուրերին» եւ հակառակ ռեակցիա՝ բողոք, ցասում առաջացնել իրական հավատացյալների մոտ: Մեծ հաշվով՝ դարձյալ պառակտում:
Շիրակի թեմի հոգեւորականները (համենայնդեպս, մեծ մասը) այնքան արժանապատվություն ունեցան, որ հրաժարվեցին պատարագ մատուցել՝ եկեղեցական կանոններից շեղվելով: Հրաժարվեցին ոչ թե այն պատճառով, որ իշխանամետ կամ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն, այլ՝ պարզապես ցանկանում են, որ պատարագը պատարագ լինի: Դրանով նրանք տարբերվում են Փաշինյանի քաղաքական օրակարգը սպասարկող ոչ արժանապատիվ եպիսկոպոսներից: Իսկ իշխանությունը Գյումրիում քաղաքական «շոու» կազմակերպելու համար ստիպված էր «շրջիկ քահանա» վարձել:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 7-ին Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում իրեն փառաբանող միջոցառում կազմակերպելով` Փաշինյանը պղծում է այդ հրաշալի տաճարը: Հետն էլ՝ 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Այն, որ մեր թշնամիներին հետաքրքրում է Հայաստանի թուլացումն ու սուբյեկտայնության կորուստը և դա հետևողականորեն նրանք քայլ-առ-քայլ իրագործում են իրենց դրածո նիկոլի միջոցով, արդեն վաղուց համոզվել ենք։ Իսկ նիկոլը դա իրականանացնում է, ինչպես իրենց զոհին շրջապատած գայլերն են նրա վրա խմբակային հարձակվում տարբեր կողմերից, մինչև զոհը կորցնի զգոնությունը, թուլանա ու չկողմնորոշվի, թե որ կողմից կատարված հարձակումն է իր համար ավելի խոցելի ու վտանգավոր։ Հիշենք հայ ժողովրդի վրա վերջին տարիներին նիկոլի իրականացրած գայլային հարձակումները՝ Արարատի խորհրդանիշից հրաժարում, ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից հրաժարում, հայ ժողովրդի պատմության և հայ գրականության դասագրքերի թուրքահաճո խմբագրում, հայոց եկեղեցու պատմության առարկայի հանում դպրոցական ծրագրերից, Տավուշի մարզում գտնվող ռազմավարական նշանակության սահմանամերձ տարածքների նվիրաբերում ալիևին, հարձակում Հայոց Առաքելական Եկեղեցու վրա՝ այն պառակտելու և խարխլելու նպատակով։ Իսկ Մեղիի միջանցքի և անկլավների նվիրաբերումը թշնամուն նրա առաջիկա պլաններում է։
Վերը նշված ազգադավ ծրագրերը նա կարողանում է իրագործել, քանի դեռ կարողանում է այդ գործում իրեն խոչնդոտողների նկատմամբ մոբիլիզացնել իր հպատակ դատավորներին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներին, իր նախաձեռնած պատագներին գնացող «հավատացյալ եղբայրներին» և ուխտադրուժ հոգևորականներին ։
Այսքանից հետո ժողովրդին միայն մնում է դիմանալ, դիմադրել, զգոնությունը չկորցնել, իր մեջ պահպանել ՀԱՅ տեսակը և սպասել չարի վերջին։
Փորձեցի գտնեմ հեղինակի օգտագործած «էքզալտացված» բառի նշանակությունը, դիմեցի համացանցին և ստացա այս բացատրությունը․
«экзальтация — это сильное, почти неестественное воодушевление, возбуждение или восторг, часто без веских причин, когда человек «зашкаливает» эмоциями, может быть чрезмерно радостным, мечтательным, смешливым, а потом так же легко впадает в отчаяние»․
Այո, դիպուկ է նշում հեղինակը․ «էքզալտացված կանանց «Նիկո՛լ վարչապե՛տ» բացականչություններ»-ի վերաբերյալ և այդ առումով շատ համապատասխանող նկար է տեղադրված։ Պարզ է, որ այդ բացականչողները իշխանությունների կողմից որոնված, գտնված և եկեղեցու տարածք բերվածներ են, ինչպիսիք են նաև իշխանությունների կողմից որոնված, հազիվ գտնված, եկեղեցի բերված հոգևորականները, որոնք նիկոլի ականջները շոյող բառերով մոդեռն պատարագներ են կատարում ։
Աղբյուր՝ Փաստինֆո.
«Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին՝ Փաշինյանի և ՔՊ-ականների այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է Սյուզի Բադոյանը։
Նշենք, որ վաղը Յոթ Վերք եկեղեցում նախատեսված է պատարագ, որին մասնակցելու է նաև Փաշինյանը։ Թեմի հոգևորականները հրաժարվել են կատարել հրահանգը և զեղչել Վեհափառի անունը, ըստ այդմ, պատարագը կմատուցի այլ թեմի քահանա՝ ԱԱԾ-ի կողմից գրաքննված տեքստով։»
ՀՀ-ում չի դադարել է գործել ‘Presumption of innocence – a core legal principle stating an accused person is innocent until the prosecution proves their guilt beyond a reasonable doubt.” Քանի դեռ չի դադարել, ինչո՞ւ նիկոլը չի ձերբակալվում վարչապետի գրասենյակը չարաշահելու համար ‘Abuse of office – someone in a position of power uses his authority for personal gain, to harm others, or for purposes beyond their official duties, such as political advantage, involving actions like misusing resources, or intimidating citizens, often constituting a crime or grounds for removal.’
Բացի այս ամենից, չկա իրավունք ԱԱԾ-ին պատվիրել գործունեություն, որը իրենց բանը չէ` պատարագի գրաքննումը։ Իրենք չունեն աստվածաբանության դասեր վերցրած սպայեր…
նիկոլը խելագառի պես ամեն օր նոր սխալ բան է անում, որ իրեն ձեռբակալեն` ինքն էլ պրծնի, իրանից էլ պրծնեն:
Ինքներդ ավարտեք թե շան գլուխը որտեղ է թաղված:
Հակոբ Բադալյանը գրում է [https://168.am/2025/12/07/2324997.html] Գարեգին Երկրորդը մտադիր չէ եկեղեցու դեմ ծավալված արշավի հարցում դիմադրունակությունն ու դիմակայունությունը կառուցել եկեղեցու «ֆունկցիան» փոխելու եւ քաղաքական ուժի «ֆունկցիայով» օժտելու ճանապարհով:
Հաջորդ հղումը օրինակ է թե Գարեգին Երկրորդն ինչպես է դիմակայում. «Շիրակի թեմի հոգևորականները, սարկավագներն ու եկեղեցու երգչախումբը կբոյկոտեն վաղը Գյումրիի առաջնորդանիստ Յոթ Վերք եկեղեցում վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ պատարագը: Մեր պատարագը կմատուցենք Յոթ Վերքի դեմ-դիմաց գտնվող ու մեկ տարի առաջ կաթողիկոսի ձեռամբ օծված Սուրբ Ամենափրկչում» [https://www.azatutyun.am/a/shiraki-temi-hogevorakannery-ergchakhoumby-kboykoten-yot-verkoum-varchapeti-masnaktsoutyamb-pataragy/33615071.html]
Այսինքն մեկ օրով կհեռանան Յոթ Վերք եկեղեցուց:
Երբ/Եթե 300 հազար ազրբժնցիները տեղավորվեն Հայաստանում, միջազգային կառույցները (ԵՄ-ը) պահանջելու են, որ մզկիթներ կառուցելուց բացի քաղաքական ուժը ապահովի ազրբժնցիների հավատքի իրավական հավասարությունը և այլն…
նիկոլը սա է ‘ՀԻՄԱ ցրցամ տալիս որ հետո կարի’
Անմեղության կանխավարկածը ոչ ոք իրավունք չունի խախտել` նամանավանդ պետության առաջին դեմքը:
Հետևաբար, պահանջել որ Եկեղեցու ընտրյալ, գործող առաջնորդի անունը հանվի պատարագի տեքստից միանշանակ իշխանության չարաշահում է:
Ավելին, պահանջելը որ ԱԱԾ-ն կատարի դա հավասարազոր է պետական ռեսուրսը անձնական շահի համար օգտագործելուն:
Երեք խախտում ու ոչ մի պատիժ:
Երեք Վերք ու բուժող չկա:
Ի՞նչ են մտածում այս ամենի մասին Հայաստանի իրավաբանները :
Եթե Հայաստանի իրավաբանների անգամ 10 տոկոսը կատարեր իր մասնագիտությունից ու խղճից բխող քայլերը նիկոլի ձեռնարկած հակաեկեղեցական կամայականությունների նկատմամբ, ապա ժողովուրդը գոնե բարոյական աջակցություն կստանար և իր իրավունքներին տեր կկանգներ, սակայն հայ իրավաբանների 99 տոկոսը (մանավանդ իրենց հայտնի երևակայող շատ փաստաբաններ) շառից ու փորձանքից հեռու մնալու համար “իջել են ջրի հատակը, մինչև անցնի վտանգը”:
Այսօր. «Եկել է ժամանակը, որ Մայր Աթոռում պատարագ անցկացնենք. Ալեն Սիմոնյան»
Չեն էլ թաքցնում, որ հոգևոր կյանքի, հավատքի հետ կապ չունեն: Ժողովներ են որ անց են կացնում ու պատարագի տեղ ներկայացնում:
Պատարագը դուք չեք անցկացնում: Պատարագը չեն անցկացնում:
Այն տրվում է: Դուք չեք պատարագ տվող, անցկացնող, կառավարող, ….
Այս աստիճան փչացած ուղեղներ!
Երանի որոշեն որ «Եկել է ժամանակը, որ Եռաբլրում ժողով/պատարագ անցկացնենք»: Գուցե՞ այն ժամանակ հայերը կպատասխանեն. “Դւ զզվցրիք, բոլա հերիքա:” Ու կավլեն, սրբեն Հայաստանը այս ախտից:
Իսկապես հրաշալի մտավորականներ ունենք:
Այս օրերին այնքան նոր անուններ հայտնաբերեցի:
Չկա չարիք առանց բարիքի: