Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին Նոբելյան խաղաղության մրցանակին իր թեկնածությունն առաջադրելու համար

Դեկտեմբեր 06,2025 17:30

Azatutyun.am – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին Նոբելյան խաղաղության մրցանակին իր թեկնածությունն առաջադրելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում:

«Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար՝ ի պաշտպանություն իմ թեկնածությունը խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրմանը։ Խորին երախտագիտություն եմ հայտնում այս բարձր գնահատականի համար, որը ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես հավատարիմ եմ մնում հակամարտությունների դադարեցմանը, խաղաղության կառավարմանը և բոլոր մարդկանց բարեկեցության ապահովմանը», – ըստ ԶԼՄ-ների՝ ասված է նամակում:

Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը ու ևս մի քանի առաջնորդներ առաջարկել էին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել: Այս տարի, սակայն, նա չարժանացավ մրցանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031