Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններն աշխատում են սփյուռքը պառակտելու, քանդելու ուղղությամբ. ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ

Դեկտեմբեր 06,2025 20:20

-Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղղությամբ: Այս իշխանությունների օրոք քանդման  քաղաքականություն է իրականացվում,- այսօր  ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նա վստահեցրեց՝ սփյուռքը, որ այսքան տարի հայապահպանության, հայակերտման  ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ է գործել, այդ սկզբունքներից անշեղ է մնալու. «Մենք համաձայն ենք այն կոչերին, թե անհրաժեշտ է վերանորոգել, վերաթարմացնել, նոր ավյուն տալ սփյուռքին, բայց դա չի նշանակում եղածը քանդել»:

Խաչատուրյանը նկատեց, որ վերջին ժամանակահատվածում սփյուռքահայերի մեջ նկատվում է՝ արմատներին վերադառնալու ընթացք. «Նորություն է վերջին տարիներին: Ձուլված հայերի մի զանգվածի մոտ, նրանց զավակների մոտ իրենց արմատներին վերադառնալու պատրաստակամություն է նկատվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031