Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղարը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև փոխվստահության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները

Դեկտեմբեր 06,2025 20:40

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորում»-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։

Արմեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին ու կարևորել խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը:

Գրիգորյանը նաև կարևորել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչումն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում առաջացող տնտեսական հնարավորությունները՝ հավելելով, որ բիզնես հետաքրքրությունների աճն ու տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների ներգրավվածությունը կնպաստեն տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդմանը:

ԱԽ քարտուղարը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև փոխվստահության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև կողմերի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։ Գրիգորյանը նաև կարևորել է միջազգային գործընկերների ներգրավվածությունը վերոնշյալ գործընթացներում:

ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031