Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Դեկտեմբեր 06,2025 21:30

Դեկտեմբերի 5-ին` ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ վերագումարված նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում։

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը նախագահելու է հեղինակավոր հանձնաժողովը, որը ՄԱԿ համակարգում թմրամիջոցների հարցերով քաղաքականության մշակման և գլոբալ վերահսկողության գլխավոր մարմինն է: Այն նաև ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի կառավարման մարմիններից է։

Նախագահության ստանձնման կապակցությամբ ունեցած ելույթում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել անդամ պետությունների կողմից Հայաստանին տրված վստահության համար և վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ղեկավարելու Հանձնաժողովի աշխատանքը գործընկերության և համերաշխության սկզբունքներով՝ փոխադարձ հարգանքի և երկխոսության մթնոլորտում:

Դեսպան Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահության ընթացքում Հանձնաժողովը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային կոնվենցիաների շրջանակներում պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաև կխթանի թմրամիջոցների համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված համապարփակ և ինտեգրված մոտեցումների զարգացումը։

ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031