Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ Հնդկաստանի քաղաքացիների միջև․ Shamshyan.com

Դեկտեմբեր 06,2025 22:50

Նոյեմբերի 30-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրիում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի և ըստ օպերատիվ տեղեկությունների հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բզունցի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արցախի պողոտայի թիվ 47 հասցեում գործող «Ֆլամինգո» հյուրանոցային համալիրի բակում, ապա շինության ներսում ազգությամբ հնդիկներ 21-ամյա Սագդև Սինգհը, 24-ամյա Լաֆպրիտ Սինգհը, 22-ամյա Ռահուլ Կումարը, 22-ամյա Պրադիպ Սինգհը և 21-ամյա Ընգրեջ Սինգհը վիճաբանել են հյուրանոց եկած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 22-ամյա Լաֆպրիտ Սինգհի, 24-ամյա Կոմալ Կումարի, 23-ամյա Ռահուլ Կումարի, 18-ամյա Ակաշ Սինգհի, 30-ամյա Բաջան Սինգհի և 20-ամյա Գուր Սահիբ Սինգհի հետ, որի ժամանակ, խախտելով հասարակական կարգը, հյուրանոցի բնականոն աշխատանքը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, իրենց ձեռքին եղած փայտերով, ապակյա տարաներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Սագդև Սինգհը իր գոտկատեղից հանել է ատրճանակին նմանվող առարկա և այն բերել է մարտական վիճակի, սակայն նշված ատրճանակը վիճաբանության մասնակիցների կողմից վերցվել է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031