Հայաստանում մեծ խառնակչության ամենաթարմ օրինակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եւ, ի մասնավորի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի նշավակելի հակամարտությունն է, որը թշնամի Ադրբեջանում մեծ խանդավառություն է առաջացրել: Հատկանշական է, որ Փաշինյանը՝ բանուգործ թողած, իբր թե, եկեղեցու արատավոր բարքերի վերացման կռիվ է տալիս՝ մի քանի կարգալույծ արված քահանաների, վերջերս էլ՝ իր կողմն անցած 8-10 խռովարար սրբազանների աջակցությամբ: Երկրի թիվ մեկ խառնակչին հաջողվել է «կոմպրոմատների» գործադրմամբ՝ Մայր Աթոռի 54 բարձրաստիճան հոգեւորականներից 10-ին՝ այդ թվում Արցախի թեմի առաջնորդին, անցկացնել իր «թրի տակով»:
Այն արշավը, որ ամիսներ շարունակ ՀԱՍԵ-ի դեմ ծավալեցին եւ շարունակում են ծավալել Նիկոլ Փաշինյանն ու նրա արբանյակները, մեծագույն խառնակչություն է՝ միտված հայ հանրության պառակտմանն ու ազգի ինքնության խաթարմանը: Դա հայապահպանության կարեւոր հենասյունին հասցված հարված է, իշխանության կողմից սեփական ժողովրդի ու պետության հանդեպ իրականացվող հանցագործություն: Ինչի՞ց սկսվեց այս արատավոր շրջանը. նախ՝ վեց ամիս առաջ՝ մայիսի վերջերին, հայտնի անձը եկեղեցիները «չուլան» անվանեց, հետո մտավ հոգեւորականների անձնական կյանք, անթույլատրելի բոլոր միջոցներով անվանարկեց Վեհափառին, թե կուսակրոնության ուխտը խախտել է, վարկաբեկված է եւ պետք է հեռանա:
Այժմ Փաշինյանը երիցս վարկաբեկված ու երիցս ուխտեր խախտած հոգեւորականներից ձեւավորել է մի խառնամբոխ, որի մեջ ընդգրկված են հերձվածողներ, կոռուպցիայի մեջ մրոտված դեմքեր, «աբիժնիկներ», անհայրենիք ու անսկզբունք էակներ: Եվ նրանց գլուխ անցած՝ թիվ մեկ խառնակիչը ուժեղացրել է հակաեկեղեցական իր գրոհները: Ամենամեծ զավեշտն այն է, թե ովքեր են ում դեմ եւ ինչի դեմ ելել պայքարի: Խոսքերն ավելորդ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում


















































