Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Հազար մաղով անցնելուց հետո էլ նրանք աղքատության մեջ են՝ իշխանականների ինքնագոհ կեցվածքի ներքո. «Հայացք Երևանից»

Դեկտեմբեր 07,2025 11:00

Այն, ինչ կատարվում է մեր շուրջը, խոսելու առիթ է տալիս, բայց լռում եմ, երբ չգիտեմ` ինչից խոսել եւ ինչքան խոսել… Երբեմն էլ ամոթից եմ լռում՝ մտածելով, որ այլեւս խոսելու տեղ անգամ չեն թողել: Կառավարությունն ամեն ինչի համար ֆինանսական միջոցներ գտնում է, բայց ոչ հանրության ամենախոցելի խմբի՝ կենսաթոշակառուների համար: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների հնարավոր ուշացման մասին, ինչը խիստ մտահոգիչ է:

Խեղճ թոշակառուներ… մնացել են «եսակենտրոն» իշխանության հույսին, որը 2026-ին թոշակներն ու նպաստները բարձրացնելու մտադրություն չունի,- այդ մասին վարչապետ աշխատող անձը վերջերս հայտարարեց,- բայց հորդորեց թոշակառուներին՝ անկանխիկ առեւտուր անել ու հետվճար ստանալ՝ 5-6 հազար դրամի չափով:

Ճիշտ է՝ էլի բան է, բայց, միեւնույն է, սննդամթերքների գների անզուսպ աճը, համատարած թանկացումները՝ այն էլ Ամանորի տոներին ընդառաջ, անհաղթահարելի են մնում հասարակության խոցելի խմբերի համար: Հավելենք նաեւ, որ անկանխիկ առեւտրի պայմաններից օգտվելը տարեց մարդկանց համար դժվար ու անսովոր գործարք է:

Առհասարակ՝ նմանություն եմ տեսնում Հայաստանի թոշակառու քաղաքացիների ու բռնատեղահանված արցախցիների միջեւ, որոնց նկատմամբ խտրականությունը սահմաններ չի ճանաչում: Հազար մաղով անցնելուց հետո էլ նրանք աղքատության մեջ են՝ իշխանականների ինքնագոհ կեցվածքի ներքո։

Խոսքը ե՛ւ հայաստանցի թոշակառուների, ե՛ւ բռնի տեղահանված արցախցիների մասին է: Երկուսի վերաբերմամբ էլ գործող ՔՊ-ական իշխանությունների մոտեցումը նույնն է՝ քար անտարբերություն երբեմնի «հպարտ» քաղաքացիների նկատմամբ, նրանց հոգսերի ու սոցիալական խնդիրների անտեսում:

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031