Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցվեց մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբեր 07,2025 15:59

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի կրթամշակութային հաստատությունների, այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ և բազմաթիվ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի մեծ երկրաշարժի զոհերի հուշաքարին։

Սպիտակի մեծ երկրաշարժի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված Ոգեկոչման կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյանց թեմի փոխառաջնորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը։

Այնուհետ հարգանքի տուրք մատուցողները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա գտնվեցին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից մատուցված կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագին։

Ծաղկեդրման արարողություններ են տեղի ունեցել նաև Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներում։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031