Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

«Բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ»․ Շիրակի թեմի քահանա

Դեկտեմբեր 07,2025 17:32

Գյումրու Սուրբ Աստվածածին  Յոթ վերք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգով  պատարագի մատուցումից հետո Շիրակի թեմի քահանա Տեր Նշան Պանֆյորովը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ, ուրիշի կանոնի ու վիճակի մեջ մտնելով՝ նզովքի արժանի բան է։

Այն մարդիկ, որոնք չհասկանալով, որ պատարագը սուրբ հաղորդության մոտենալ է, ապաշխարության, առանց ապաշխարության՝ մեր բոլոր եկեղեցու կանոններով, մեր հայրերի ասածներով, արժանի են նզովքի», -ասաց քահանան։

Հիշեցնենք, որ  Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել էին պատարագ մատուցել վարչապետ Փաշինյանի օրակարգով, այն է՝ խմբագրել պատարագի տեքստն ու չհնչեցնել Վեհափառի անունը։

Տեսնելով, որ Շիրակի թեմում բոլորը հրաժարվել էին, հոգևորականի էին հրավիրել Արմավիրի թեմից։

Պատարագը մատուցում էր Մկրտիչ քահանա Մուշադյանը։

Տեր Նշան Պանֆյորովը նշեց, որ նա թեև կարգալույծ արված քահանա չէ, բայց  իրավունք չուներ մտնելու տարածք՝ առանց առաջնորդի թույլտվության, դա նզովքով պսակվող կանոն է։

Լրագրողների բնութագրմամբ, այսօր տեղի ունեցածը, այն է՝ շրջիկ քահանայով պատարագ մատուցելը Հայ Առաքելական եկեղեցու պատմության մեջ աննախադեպ էր։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031