Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջարկում է պետական օրհներգը հնչեցնելուց բացի, եկեղեցիներում դրվի նաև ՀՀ պետական դրոշը

Դեկտեմբեր 08,2025 11:13

«Վերին պետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը», – ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութում նա, մասնավորապես, ասում է. «Ինչու եմ առաջարկում, որ Սուրբ և Անմահ պատարագից առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում հնչի ՀՀ պետական օրհներգը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով մեկնարկում են քահանաները, ըստ էության, պատարագն ասում է հետևյալը․ «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։

Խոսք է գնում վերին պետության մասին, և պատարագից առաջ պետական օրհներգը հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև։

Եվ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում, կամ մուտքի մոտ, կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը, որն ասեմ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»։

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանն ավելի վաղ գրել էր. «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։

Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031