Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի սկզբում տեխնիկական խնդրի պատճառով Տիգրան Ավինյանի ձայնը լսելի չէր, բայց նրա շարժումներից երեւում էր, որ նախատում է ինչ-որ մեկին: Խնդիրը կարգավորվելուց հետո Տիգրան Ավինյանն ասաց, որ եթե քաղաքապետարանում ինչ-որ մի բան է խոսվում, դա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները եւ աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն՝ ինչի մասին է խոսվել:
«Սկզբում ձայնը չէր աշխատում, եւ որոշ անախորժ բաներ եթեր չգնացին, ինչի համար ուրախ եմ»,-ասաց Ավինյանը: Ապա հավելեց. «Եթե խոսել ենք օդի որակի մասին եւ ասել, որ տերեւ չպիտի վառվի, չի՛ կարող հետո պարզվել, որ քաղաքապետարանի աշխատակիցներն ինչ-որ մի տեղ տերեւ են վառում։
Եթե ես եկել եմ որեւէ վարչական շրջան, ասել եմ՝ էստեղ խնդիր է եղել, ու արդեն պետք է վարչական շրջանի ղեկավարը ֆիքսի՝ ինչ ծավալի խնդիր է, ինքն ինչ գործողություն պետք է անի, ում պիտի նկատողություն տա, ում պիտի աշխատանքից ազատի… որովհետև, այնուամենայնիվ, վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է նույնիսկ դա հասկանալը։ Ամեն ինչ չի, որ մատով պիտի ցույց տրվի… Հետագայում արդեն ես պիտի մտածեմ՝ ինչ անել այդ վարչական շրջանում՝ կադրային առումով։ Եվ սա վերաբերում է բոլորին, բո՛-լո՛-րի՛ն»,- ընդգծեց քաղաքապետը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































