«Ապառաժ». Դեկտեմբերի 6-ին Երևանի Մարիոթ հյուրանոցն Արցախով էր շնչում․ մանուկների խինդ ու ծիծաղ, արցախյան քաղցրածոր բարբառ, կարոտած հայացքներ, սրտաբուխ հիշողություններ․․․ Արցախցի շուրջ 450 երեխաներ էին հավաքվել։ Առիթը ձմեռային բաճկոններ ստանալն էր։ Նրանց այդ ուրախությունը պարգևել է արցախցիների բարեկամ Սամվել Մովսիսյանը, որը մի շարք բարեգործների շնորհիվ ավարտին է հասցրել նոյեմբերի 1-ին սկսած ծրագիրը։ Բաճկոններ են տրամադրվել զոհվածների, պայթյունից տուժածների, հաշմանդամ ու բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև երեխաների, ովքեր ունեն դրա կարիքը․․․
Ծրագրի հովանավորներից՝ ՀՀ մշակութային գործիչ, վաստակավոր դերասան Հրանտ Թոխատյանն իր սրտի խոսքն է ուղղել ներկաներին։ Նա շեշտել է, որ արցախցի բալիկները միշտ գտնվելու են ուշադրության ու հոգատարության ներքո և արվելու է հնարավորը, որպեսզի նրանց աչքերում միշտ ուրախություն լինի և հետագայում ավելի շատ երեխաների տրվի նման աջակցություն։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































