«Միջին պայմաններում են պահվում, ոնց ազատությունից զրկված մյուս անձինք»,-հարցին՝ ի՞նչ պայմաններում են պահվում սրբազանները, Սամվել Կարապետյանը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը։
Նա ընդունեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պայմաններն ամենավատն են մեր քրեակատարողական հիմնարկների շարքում․ «Այս տարի որոշակի ուսումնասիրություն ենք իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համար այլընտրանքներ փնտրելու համար։
Հարցին՝ Դուք Սրբուհի Գալյանի ընկերուհի՞ն եք, Ծովինար Թադևոսյանը պատասխանեց․ «Ես Սրբուհի Գալյանին ճանաչել եմ մինչև իմ պաշտոնավարումը։ Մենք նույն կուրսում ենք սովորել։ Նայեք նաև իմ կենսագրությունը, տեսեք՝ որտեղ եմ եղել, ինչ կրթություն եմ ստացել և ինչ պաշտոններ եմ զբաղեցրել»։
Կարդացեք նաև
Խոսելով քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության մասին՝ Ծովինար Թադևոսյանն ասաց․ «Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվը այս պահին 2845 է և մենք ունենք լրակազմով մինչև 4000 անձի քրեակատարողական հիմնարկներում պահելու հնարավորություն»։
Ծովինար Թադևոսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































