«Ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, և պատարագների մասնակցում եմ պարբերաբար։ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն ակնհայտ պետք է լինի յուրաքանչյուր անձի համար, նաև նկատել եք, որ երբեք իմ կրոնական համոզմունքներն ակնհայտ ցույց չեմ տալիս, քանի որ ցանկացած կրոնական կազմակերպության ներկայացուցիչ պետք է իմանա, որ կարող է պաշտպանություն ստանալ մեր հաստատության կողմից։ Մենք կարողանում ենք աշխատել բոլոր կրոնական կազմակերպությունների հետ, այդ թվում՝ աթեիստների հետ իրենց իրավունքները պաշտպանելիս»,- հարցին՝ ինչո՞ւ չեք մասնակցում Փաշինյանի ներկայությամբ պատարագներին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ ԱԱԾ-ն խնդրանքի անվան տակ միջամտում է հոգևորականների գործերին, ճնշումներ իրականացնում, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «ՀՀ-ում թե′ անվտանգության ծառայությունների, թե′ իրավապահների աշխատանքի հետ կապված անհրաժեշտ է աշխատանքի մեթոդաբանություն փոփոխել։ Նախորդ շաբաթ սկսել էինք ընդհանուր վերլուծություն իրականացնել։ Տեղեկություններ ստանալու արդյունքում հնարավորություն կունենանք խոսել այս բոլոր հարցերի առնչությամբ»։
Անահիտ Մանասյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































