Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, անգլուխ թողելը. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 08,2025 15:37

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամենաբարդ «հոգևոր փակուղու» մեջ հայտնված գերագույն գլխավոր «ստատուսագիրը» իր ամեն հերթական քայլով ու գրառումով ապացուցում է, որ իր նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը։ Դաշտ են նետվում ամենաանհեթեթ, անիմաստ մտքերը, հանրային դաշտը նորովի է փոթորկվում այս հակապետական ու հակաեկեղեցական օրակարգերով, պետությունը թե՛ ներսից, թե՛ դրսից միայն վնաս է կրում այս ամենի հետևանքով։ Զուտ հիշեցնեմ, որ «ստատուսագիրը» դեռևս հուլիսի 23-ի իր գրառումով Ամենայն հայոց Կաթողիկոսին առաջարկում էր փոխարինել «որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա»-ով, այնուհետև նախատեսում էր եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի մեջ, և ապա միայն նախատեսում էր կաթողիկոսական ընտրություններ։

Հիմա այլ ծրագիր է մոգոնել։ Դրանք քննարկելու իմաստ չկա, դրանց գնահատականը մեկն է՝ թողնել Հայ առաքելական եկեղեցին առանց Կաթողիկոսի։ Վերջ, սա է նպատակը։ Բոլոր այն ուրացողները, որոնց թվում է՝ թե իրենք «ստատուսագրի» սրտի Կաթողիկոսի թեկնածուն են, չարաչար սխալվում են ու բացարձակ չեն ճանաչում, թե ում հետ գործ ունեն։

Սովորեք մի քիչ հեռուն նայել, հասկանալ՝ դուք միայն գործիք եք Հայ առաքելական եկեղեցու կազմաքանդման ճանապարհին։ Դադարեք լինել այդպիսին, այս եկեղեցին շատ կարևոր դեր ունի մեր ինքնության մեջ. եկեղեցին կայուն է իր գաղափարով, պատմությամբ, կանոնական կարգով, հայրապետական կարգով, իր արմատով ու իր հավատարիմ, նվիրյալ հոգևորականներով․․․

ՀԳ Արդեն 8 ամիս մեր հանրային դաշտը զբաղված է այս վտանգավոր քննարկումներով, իսկ զուգահեռ իրականության մեջ մեր պետության դեմ մշակվում են ամենավտանգավոր զավթողական ծրագրերը՝ մնալով լիովին անարձագանք և չկանխված․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031