Դուբայում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության մրցումային հինգերորդ օրը Հայաստանն ունի ութ բռնցքամարտիկ։
Ցերեկային մրցահերթում Երեւանի ժամանակով ժամը 17։00-ից սկսած ռինգ կմտնեն 67 կգ քաշայիններ Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը, 80 կգ՝ Արտուշ Հովհաննիսյանը, 92 կգ՝ Նարեկ Մանասյանը եւ +92 կգ՝ Դավիթ Չալոյանը։
Երեկոյան ժամը 21։00-ին պայքարի մեջ կմտնեն Բարեղամ Հարությունյանը՝ 48 կգ, Արթուր Բազեյանը՝ 60 կգ եւ Վախթանգ Հարությունյանը՝ 75 կգ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































