ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը
Դեկտեմբերի 5-7-ը Բրյուսելում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի կոնգրեսին և ԵԺԿ Կանանց խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ ԵԺԿ ընտանիքի անդամ մոտ 50 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարների կողմից ԵԺԿ Կանանց խորհրդի նախագահ ընտրվեց Մարիա Գաբրիելը, ծագումով բուլղարացի և Բուլղարիայի նախկին արտգործնախարարը։ Վերջին տարիների ընթացքում Մարիա Գաբրիելը շատ ակտիվ դերակատարություն է ունեցել Կանանց խորհրդի աշխատանքներում։
Կոնգրեսի քննարկումների ընթացքում իմ գործընկերներին մանրամասնորեն ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանցից բխող հետևանքները։
Կարդացեք նաև
Պետք է առանձնացնեմ ԵԺԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Դորիս Պակի հետ իմ քննարկումները և այն մտահոգությունները, որոնց մասին նա մշտապես բարձրաձայնում է, լավ տեղեկացված լինելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բարդ զարգացումներին։



















































