Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց». Մարիաննա Ղահրամանյան

Դեկտեմբեր 08,2025 18:40

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Ահա թե ինչ տեսք է ունեցել Ռիո մոլի տարածքը, մինչև 2017 թվականը` Սամվել Կարապետյանի ներդրումը։

Իհարկե, «առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն հիմնելու մեր օրակարգի մասին,  բայց  ՔՊ-ական պատգամավորին հուշեմ` 2017 թվականից հետո Տաշիր Գրուպը ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել։

Իսկ Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց։

Բայց, Սիսակ Գաբրիելյանը, ՔՊ-ական չէր լինի, եթե Հ1-ի ռեպորտաժը, որից օգտվել է, չֆիլտրեր ու այս փաստը միտումնավոր բաց չթողներ։ Այնպես որ, իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել։

Հ.Գ. Իշխանական պատգամավորին մի բան էլ հիշեցնեմ` մինչև 2017թ-ը, Ռիո մոլի կառուցումը, իր հիշատակած ավերակ գործարանի տարածքը Սարալանջի պողոտան  երկու մասի էր բաժանել։ Դա փաստող լուսանկարն էլ մեկնաբանության մեջ եմ թողնում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031