Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է». Մարիաննա Ղահրամանյան

Մարտ 20,2026 19:01 Share

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է։

Նրա վախերը սաստկացել են ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` Ուժեղ անվտանգության ծրագրի շնորհանդեսից հետո։

Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով։
Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով։

Ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այն կանխում է պատերազմները, ուժեղ բանակը ռիսկեր չի՛ ստեղծում, այն զսպում է ռիսկերը, ուժեղ ղեկավարը պայմանավորվում է ու կյանքեր է փրկում` առանց մեկ կրակոցի, իսկ թույլ ղեկավարը պատերազմ է բերում և ընդունում է հակառակորդի բոլոր պահանջները` մի կողմ դնելով ազգային պետական շահը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031