Լրահոս
Օրվա լրահոսը

Միխեիլ Սարջվելաձեն առաջարկել է դիտարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը

Դեկտեմբեր 08,2025 20:30

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անձի ֆունկցիոնալության գնահատման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, խնամքի ծառայությունների որակի բարելավման, կենսաթոշակային ապահովության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ կարևորվել է նաև Միասնական սոցիալական ծառայության և Վրաստանի սոցիալական համապատասխան գործակալության միջև սերտ համագործակցության զարգացումը։

Միխեիլ Սարջվելաձեն առաջարկել է դիտարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը։

Նախարար Թորոսյանը ողջունել է գործընկերոջ առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով ֆորումը հյուրընկալել Հայաստանում։

Այցի ընթացքում կարևորվել է նաև փորձի փոխանակման շարունակականության ապահովումը․ նշվել է, որ երկու երկրների ոլորտային մասնագետների և փորձագետների փոխայցելությունները զգալիորեն կնպաստեն կառավարման հմտությունների բարելավմանը, փորձի փոխանակմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031