Փաստաբան Գարիկ Սահակյանի փոխանցմամբ, 12.11.2025-ին Գավառի դատարանում նախնական դատական նիստի ժամանակ քննարկվողը կողմերի ներկայացրած ապացույցների գործին վերաբերելի եւ թույլատրելի լինելն էր։ Ըստ օրենքի՝ դատարանը նախ պետք է գնահատեր հայցվորի՝ այս դեպքում Հայկ Սարգսյանի ներկայացրած ապացույցների վերաբերելիությունն ու թույլատրելիությունը, ապա միայն անցներ պատասխանող ընկերության նյութերին։
Փոխարենը, դատավորն անհասկանալիորեն շրջանցել է այս կարգը եւ առանց մեր՝ «Ժողովուրդ» օրաթերթի պատասխանող կողմի ապացույցների վերաբերյալ դիրքորոշումը լսելու, միանգամից թույլ է տվել, որ հենց հայցվորի ներկայացուցիչը մեկնաբանի մեր առարկության հիմքում ընկած հանգամանքը հիմնավորող գրավոր ապացույցը։ Սա արդեն ոչ թե տեխնիկական վրիպակ է, այլ կողմերի հավասարության բացահայտ խախտում։
Փաստաբան Սահակյանը դատարանում անմիջապես մատնացույց է արել դատավարական կոպիտ սխալը, բաց տեքստով վրդովմունք է հայտնել դատավորի հանդեպ՝ նշելով գործողության ոչ իրավաչափությունը եւ այս գործով դատավորի առերեւույթ կաշկանդվածությունը։ Դրան հաջորդել է միջնորդություն նիստը հետաձգելու մասին՝ նպատակ ունենալով 15.12.2025-ին պատճառաբանված բացարկի միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորի նկատմամբ:
Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ դատավորը «սայթաքել» է՝ հօգուտ իշխանության ներկայացուցչի, ուստի իրավական բոլոր մեխանիզմներով պաշտպանելու ենք մեր իրավունքները։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































