Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում են բացառապես Հայաստանի եկեղեցի` Հայաստանի կաթողիկոսով, որը ոչ մի կապ չի ունենա սփյուռքի հետ, հետեւաբար՝ Հայաստանը ոչ մի օգնություն չի ստանա սփյուռքից. Արտաշես սարկավագ Աջապահյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 09,2025 11:46

– Փաշինյանն այսօր կրկին անդրադարձել է եկեղեցուն, հայտարարություններ արել: Նշել է, որ եկեղեցում պետք է ՀՀ օրհներգը հնչի, դրոշը տեղադրվի, նոր կանոնագիրք ընդունվի եւ այլն: Հաջորդը լինելու է` իմ նկարը պիտի փակցվի….

– «Ընկեր Փանջունի» ֆիլմում կուսակցության դրոշը մի օր հանում են եւ տանում են, փակցնում եկեղեցու վրա: Հետո՝ վերջում եկեղեցին թալանում են, գույքը գողանում են, որից հետո իրենց կուսակցական ղեկավարը գալիս է, նրանց վռնդում է, ասում է` գնացեք, ուրիշ գյուղերում մթնոլորտ պղտորեք: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին՝ այդ ֆիլմը դիտել: Այն շատ հարցերի պատասխան է տալիս: Դիտելուց հետո շատերի մոտ ահագին հարցեր կստանան իրենց պատասխանները:

– Պատմության մեջ առաջին անգամ կողպվեց Յոթ վերք եկեղեցու դուռը, հոգեւորականները տարածքը լքեցին` ժամանակավոր, փոխարենը ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանները լցվեցին այնտեղ, ի վերջո թամաշան, որին ՔՊ-ականները պատարագ են անվանում, տեղի ունեցավ: Ի՞նչ նախադեպ էր սա: Այս քայլերով ինչի՞ է ցանկանում հասնել Փաշինյանը:

– Ինչի՞ է ցանկանում հասնել` այդ հարցին ինքը կարող է պատասխանել: Նա եկեղեցին ցանկանում է պառակտել եւ ամեն անգամ ինչ-որ մի եկեղեցի է ընտրում, անգամ չի էլ թաքցնում, որ ԱԱԾ-ի եւ տարբեր ծառայությունների կողմից քայլեր է անում, դավաճան հոգեւորականների է փնտրում, սակայն Շիրակի թեմում նրան չհաջողվեց դավաճան հոգեւորական գտնել, ստիպված՝ իր հետ այլ տեղից բերեց: Այս պատկերը շարունակական է լինելու, որովհետեւ եկեղեցում դավաճանները շատ չեն: Նա ամեն անգամ պատարագի գնալու է իր ծառաների հետ, հույսով, որ դավաճանների խումբը կարող է համալրել: Նա կարող է ավելի լուրջ քայլեր անել, օրինակ` ինչ-որ մեկին կարգեն կաթողիկոս եւ հարձակվեն Վեհափառի վրա, կալանավորեն նրան, իսկ իրենց նշանակած անձին բերեն, դնեն Վեհարանում: Ինչից հետո եկեղեցու ամբողջ ունեցվածքը բռնազավթելու են: Ընդհանուր նպատակը սա է: Նրանք ուզում են բացառապես Հայաստանի եկեղեցի` Հայաստանի կաթողիկոսով, որը ոչ մի կապ չի ունենա սփյուռքի հետ, հետեւաբար՝ Հայաստանը ոչ մի օգնություն չի ստանա սփյուռքից: Մեկ նախադասությամբ ասած` այս քայլերով փորձում են Հայաստանի կապը սփյուռքից կտրել: Ինչու, որովհետեւ Վեհափառը դրսում Արցախի հարցն էր բարձրացնում, խոսում էր արցախցիների իրավունքների եւ արցախյան մշակութային կոթողների մասին, ինչն իշխանության դիրքորոշումներին դեմ է: Եկեք չմոռանանք, որ մի խումբ թափթփուկներ դեռ 2018-ին բղավում էին․ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ»: Դեռ այդ ժամանակներից է գալիս նրանց դավադիր նպատակը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031