Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հաղթող է ճանաչվել 2025 թ. «Forbes-ի հերոսներ» մրցանակի «Միավորող» անվանակարգում

Դեկտեմբեր 09,2025 13:38

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Noôdome համայնքի համահիմնադիր, UWC Dilijan քոլեջի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը հաղթող է ճանաչվել 2025 թվականի «Forbes-ի հերոսներ» մրցանակի «Միավորող» անվանակարգում:

Ըստ Forbes-ի՝ այս անվանակարգը նախատեսված է նախաձեռնող և ոչ անտարբեր ձեռներեցների համար:

Պարբերականը նշում է, որ 2020 թվականին հայտնի ձեռներեց Ռուբեն Վարդանյանը եւ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հիմնադրել են Noôdome համայնքը, որը միավորում է ձեռներեցների, գիտնականների ու մարդասերների: «Noôdome-ը իրեն անվանում է «առաջադիմական գաղափարների, մարդկանց և նախագծերի ինտեգրատոր» և հիմնական շեշտը դնում է փոխգործակցության վրա»,-գրում է պարբերականը:

Forbes-ը նաև նշում է, որ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի աշնանից կալանքի տակ է պահվում Ադրբեջանում, իսկ Վերոնիկա Զոնաբենդը շարունակում է զբաղվել նրանց համատեղ նախագծերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031