Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ վարչական խախտում չէ, այլ եկեղեցական կանոնի կոպտագույն ոտնահարում. Սամվել դպիր Գրիգորյան

Դեկտեմբեր 09,2025 13:54

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Բոլոր Տիրադավներին

Վեհափառ Հայրապետի անունը չհիշատակելը մի պարզ վարչական խախտում չէ, այլ եկեղեցական կանոնի կոպտագույն ոտնահարում, նվիրապետական կարգի դեմ ապստամբություն, ըմբոստություն, հակառակություն, անհնազանդություն, պառակտման ծանրագույն մեղք և դեպի հերձված տանող քայլ:
Քահանայական շնորհը գործում է միայն նվիրապետական համակարգից ներս, որովհետև այդ շնորհի աղբյուրը հենց Հիսուս Քրիստոսն է, ում Մարմինն էլ Եկեղեցին է: Եկեղեցու իշխանության անտեսումը դուրս է դնում պատարագիչին Քրիստոսի Մարմնից և որպես հետևանք` կտրում շնորհից, առանց որի Ս.Պատարագն անվավեր է: ՉԻ ԿԱՐՈՂ քահանան լինել ինքնաբուխ շնորհի աղբյուր: Կարդացեք Սուրբ Գիրքը, եկեղեցու կանոնները, եկեղեցու հայրերի ժառանգությունը:

Հոգևոր տեսանկյունից
հակականոնական «պատարագանման» արարողության ողջ պատասխանատվությունն ընկնում է թե՛ «պատարագիչ» քահանայի, և թե՛ իրեն օրհնություն տվող առաջնորդ եպիսկոպոսի վրա:
Բացի այդ, Պատարագին երկնավոր Հորից մեր հայրապետի համար խնդրում ենք երկար կեանք եւ հոգու փրկութիւն։ Սրա շրջանցումը ոչ մի առնչություն չունի ոչ Աստվածաշնչի, ոչ եկեղեցու սուրբ հայրերի, ոչ կանոնագրքի, ոչ էլ որեւէ այլ հոգևոր գրված կամ չգրված սկզբունքի և քրիստոնեության հետ ընդհանրապես:

Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր
թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին
եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ (Մատթ. 5:44-45):

Դուք Վեհափառ Հայրապետից ոչ չարչարվել եք, ոչ հալածվել, այլ միայն ներվել, ու եկեղեցական ամենաբարձր պաշտոններ ստացել, ու հիմա չեք ուզում իր համար աղոթե՞լ: Դուք ասեք, դուք Քրիստոսի հետևո՞րդ եք, դա քրիստոնեաբա՞ր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031