Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կախված է Հայաստանի Հանրապետությունից». Անատոլի Վիբորնի

Դեկտեմբեր 09,2025 16:42

Բիշքեկում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 18-րդ լիագումար նիստի արդյունքներին նվիրված Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ տեսակամուրջում ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահի տեղակալ Անատոլի Վիբորնին, անդրադառնալով Հայաստանին, ասաց. «Մեր գործընկերները մի կողմից, կարծես, չեն մասնակցում միջոցառումներին, որ մենք անցկացնում ենք, բայց մյուս կողմից՝ Հայաստանը հայտարարել է, որ դեմ չէ բոլոր այն որոշումներին, որոնք ընդունվում են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հարթակներում։

Ինչպե՞ս ենք մենք դրան նայում։ Բանն այն է, որ այսօր արդեն ամբողջ աշխարհը դե յուրե եւ դե ֆակտո տեսել է, որ ՀԱՊԿ-ը, ԽՎ-ն միակ հարթակն են աշխարհում, որտեղ որոշումները կայացվում են բացառապես բարի կամքով, որեւէ երկրի խորհրդարանականների վրա ոչ մի ճնշում չկա։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների կայացրած որոշումներին եւ առարկություններ չկան։  Ճիշտ նույն կերպ մենք նաեւ տեսնում ենք, որ Հայաստանը մեծ հարգանք է դրսեւորում այն որոշումներին, որ մենք կայացնում ենք եւ այս կամ այն որոշմանը դեմ չէ։ Դա շատ կարեւոր է բոլորիս համար։

Ինչ վերաբերում է նրան, թե սա որքան ժամանակ կերաշխավորվի, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, բոլորս միասին ցանկանում ենք, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Այդ մասին գիտի Ադրբեջանը, այդ մասին գիտի Հայաստանը։ Եվ գիտեն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում մենք ինչպիսի ներդրում ենք ունեցել 90-ականներին, Խորհրդային Միության փլուզումից հետո։ Մենք նաեւ կողմնակից ենք այնպիսի քաղաքականության, որպեսզի արվի հնարավոր ամեն բան, որպեսզի մարդիկ չզոհվեն եւ որպեսզի հակամարտության բոլոր հարցերը լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Իսկ թե դա որքան կտեւի, դա արդեն կախված է Հայաստանի Հանրապետությունից»;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031