Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

Ընդգծվել են այն ռազմավարական հմտությունները, որոնք կարևոր են AMD Armenia-ի հետագա զարգացման և առաջատար տեխնոլոգիական լուծումների՝ ներառյալ արհեստական բանականության և առաջադեմ սարքավորումների ներդրման համար

Դեկտեմբեր 09,2025 21:21

Դեկտեմբերի 9-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «ԷՅ ԷՄ ԴԻ» (AMD) ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբոնսի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և AMD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Րաֆֆի Քասսարջյանը։

Ողջունելով հյուրերին` նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերը, կարևորել AMD-ի դերը և ընդլայնվող ներկայությունը Հայաստանում։

Նախարարը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի ներդրումային նախաձեռնությունները, որի շրջանակում քննարկվել են AMD-ի նորարարական ծրագրերն ու հետազոտությունների և փորձարարական  մշակումների (R&D) ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Դեն Գիբոնսն իր հերթին ներկայացրել է AMD-ի գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանում ընթացող ծրագրերի ընթացքը՝ ընդգծելով ընկերության հետաքրքրվածությունը ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման, առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության վերաբերյալ մի շարք հարցեր։ Ուշադրություն է դարձվել համալսարանական և ակադեմիական գործընկերության զարգացմանը։ Կարևորվել են համատեղ կրթական ծրագրերի և հետազոտական նախաձեռնությունների հնարավորությունները, լաբորատոր հզորությունների աջակցման մեխանիզմները և մասնագիտական տաղանդների զարգացման ուղիները։

Այս համատեքստում ընդգծվել են այն ռազմավարական հմտությունները, որոնք կարևոր են AMD Armenia-ի հետագա զարգացման և առաջատար տեխնոլոգիական լուծումների՝ ներառյալ արհեստական բանականության և առաջադեմ սարքավորումների ներդրման համար։

Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համագործակցության հաջորդ քայլերը` ամփոփելով առաջիկա գործողությունների առաջնահերթությունները։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031