«Ապառաժ» – Այսօր Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության ընդունման օրն է։ Արցախի իշխանությունները, խորհրդարանականները, հոգևոր և քաղաքական դասի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր», ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչ»-ը հուշակոթողին։
Նրանք հարգանքի տուրք են մատուցել Արցախի պետականության ստեղծման և կայացման գործընթացում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։


















































