Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների դոկտորանտ, դասախոս, պ.գ.թ. Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կտրուկ արձագանքը տարակուսանք է առաջացրել հայաստանյան որոշ շրջանակներում, մինչդեռ որևէ զարմանալի ու արտառոց բան այստեղ չկա։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը համարում է սահմանափակ սուվերենությամբ, լիմիտացված ավտոնոմիայուվ ու վերահսկվող մանևրականությամբ, իր գերակայության տակ գտնվող տարածք, որն իր արտաքին քաղաքական կարևոր գործընթացներն ու հարաբերությունները երրորդ կողմերի հետ, այդ թվում նաև ընդունվող փաստաթղթերը` պետք է համաձայնեցի նախ և առաջ իր հետ։ Այլ կերպ ասած` վասսալային կախվածության մեջ գտնվող էթնոքաղաքական միավոր կամ ինչպես անգլերեն մասնագիտական այն կարելի է ձևակերպել՝ Azerbaijan’s geopolitical extension, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը որպես Ադրբեջանի աշխարհաքաղաքական շարունակություն։
Ադրբեջանի ողջ քաղաքականությունը՝ Արևմտյան Ադրբեջանի օրակարգից մինչև նավթամթերքի ու հացահատկի տրանզիտ, այս տրամաբանության` այսինքն Հայաստանը Ադրբեջանի բացառիկ շահերի գոտու տրամաբանության մեջ է դիտարկելու. կարճ ասած, համակարգայնորեն ամրապնդել Ադրբեջանից Հայաստանի միակողմանի կախվածությունը, ռազմավարական կցվածությունը և աշխարհաքաղաքական ստորադասվածությունը։ Սերվիտուդի ողջ իմաստը հենց դրա մեջ է ու այս պարադիգմատիկ ստատուս ֊քվոն, որի մասին Դոհայում խոսում էր Հիքմեթ Հաջիևը դեռ էլ ավելի տեսանելի է դառնալու մոտ ապագայում։
Թե բա անկախ ու սուվերեն պետություն ենք դարձել` ազատվելով Արցախի բեռից։


















































