Լրահոս
Օրվա լրահոսը

Նա լուծում է բովանդակային, ֆունկցիոնալ խնդիր՝ Հայ Առաքելական եկեղեցու հպատակեցման խնդիրը. «168 ժամ»

Դեկտեմբեր 11,2025 11:40

Վերջին իրադարձությունները վերջնականորեն ցույց են տալիս, որ Փաշինյանը պայքարում է ոչ թե Ամենայն Հայոց կաթողիկոսի կամ իրեն ոչ հաճո հոգևորականների, այլ հենց Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ որպես համակարգի։ Դրա ամենաթարմ ապացույցը նախօրեին հրապարակել է Նիկոլ Փաշինյանն անձամբ՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ» վերտառությամբ գրության մեջ՝ մատնելով ՀԱԵ-ի դեմ իր կողմից վարվող ասպատակության իրական դրդապատճառը։

Անհեթեթության գագաթնակետին հասնող այդ գրվածքում Փաշինյանն առաջարկում է փոխել ՀԱԵ-ի դարավոր կանոնակարգը և եկեղեցու կառավարումը հասցնել մոտավորապես կառավարությանն առընթեր որևէ ՊՈԱԿ-ի ղեկավարման մակարդակի։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիրախն իրականում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չէ, նա նույնն անելու էր նաև այն դեպքում, եթե այսօր Կաթողիկոսի գահին լիներ պատմության մեջ ամենաանբասիր որևէ կաթողիկոս։

Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես համահայկական կառույցի, վերացումն է այն տեսքով ու բովանդակությամբ, որը խանգարում է հայկականության, ազգայինի զրոյացման իր ծրագրին։ Եկեղեցին մնացել է ինստիտուցիոնալ վերջին միավորը, որն «իրական Հայաստանի հպարտ հարկատու քաղաքացուն» կարող է հիշեցնել, որ նա, այդուհանդերձ, ինքնություն ունի ու տարբերվում է որևէ կարգի ցորենը՝ էժանության պատճառով ոգևորությամբ անասնաբար որոճացող կենդանուց։

Գարեգին Երկրորդի անձը, կենսագրությունը, կենսակերպը եկեղեցու դեմ վարվող արշավի հետ իրականում որևէ աղերս չունի։ Բոլոր նրանք, ովքեր այսօր հանդես են գալիս իշխանության այս նողկալի արշավի դեմ, իրականում պաշտպանում են ոչ թե Գարեգին Երկրորդին ու հալածվող մյուս հոգևորականներին անձնապես, այլ հենց կառույցը՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չեն հուզում Ամենայն Հայոց կաթողիկոսի ոչ անձը, ոչ կենսակերպը, ոչ առաքինություններն ու ոչ էլ արատները։ Նա լուծում է բովանդակային, ֆունկցիոնալ խնդիր՝ Հայ Առաքելական եկեղեցու հպատակեցման խնդիրը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031