«Դա նույնն է, որ կանանցից պահանջեն՝ ինչո՞ւ հինգ ամսում երեխա չեք ունենում։ Ո՞վ է ժամկետ դրել․․․իսկ ինքը «մալադեց»՝ կարճ ժամկետում հանձնեց ու հարցը լուծեց»,- իր գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հակադարձելով արցախյան բանակցային փաթեթի որոշ փաստաթղթերի հրապարակումներից հետո հնչած մեղադրանքներին, որ եթե հարցը լուծող էին, թող մինչեւ 2018 թվականը Հայաստանը ղեկավարածները լուծեին այն։
Պատասխանելով Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության կողմից շարունակվող պայքարին եւ ընդդիմադիր ուժերի լոյալությանը վերաբերող հարցին, Սերժ Սարգսյանն ասաց․ «Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը հետեւում են կամ դրանից հաճույք են ստանում։ Այո, այդ խնդիրը կա՝ միասնական պայքար մղելու, բայց դեռեւս չի ստացվում»։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման հարցին էլ պատասխանեց հեգնանքով․ «Ձեր կարծիքով, հիմա խաղաղություն են հաստատո՞ւմ, երկու կողմը գնո՞ւմ են․․․ դե՝ ասում են՝ ասում են, հիմա կտեսնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































