Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պայքարն ու հետապնդումները». Նարեկ Սամսոնյանի կինը՝ «Իմնեմնիմի» փոդքասթի առնչությամբ քրեական գործի մասին

Դեկտեմբեր 11,2025 17:59

Մեր պայքարն ու հետապնդումները՝ դրվագ առ դրվագ. ռեժիմի խմբագրած գործը. Մաս 3

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը ներկայացնում է ամուսնու դեմ փաշինյանական ռեժիմի հետապնդումները՝ դրվագ առ դրվագ։ Այս հոլովակում խոսվում է Իմնեմնիմի փոդքասթի առնչությամբ Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված առաջին քրեական գործի մասին։

«Տեսնելով իշխանությունների կողմից դրսևորվող բացահայտ բեսպրեդելը՝ Նարեկը տարբեր առիթներով հրապարակային կոչեր էր հնչեցնում ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու։ Այդպիսի դեպքերից մեկն էլ տեղի ունեցավ լուսահոգի Մհեր Սահակյանի պարագայում, ինչը համընկել էր Իմնեմնիմի փոդքասթի նկարահանման օրվա հետ։ Տղաները տեսնում են մամուլում առկա տեղեկություններն այն մասին, որ Մհեր Սահակյանը հարձակման է ենթարկվել ՔՊ-ական պատգամավորի կողմից և ինքնապաշտպանության դիմելով մեկ հարվածով կասեցրել է իր վրա ենթադրյալ հարձակումը։ Նկարահանման ընթացքում տղաները բնականաբար անդրադառնում են դեպքին։

Միլոշևիչի և միգուցե նաև Քադաֆիի չակերտավոր փառքին նախանձող իշխանությունների աչքից չի վրիպում Նարեկի՝ ինքնապաշտպանության կոչը և այդ ինքնապաշտպանության կոչը կայծակնային արագությամբ՝ 4 օրում, դառնում է «բռնության հրապարակային կոչ» և հասնում դատարան։ Արցախցի քննիչը խմբագրում է Նարեկ Սամսոնյանի խոսքերը, բոլոր հնարավոր տեղերից հանում է «ինքնապաշտպանություն» բառը և ստեղծում է առաջին քրեական գործը Իմնեմնիմի փոդքասթի շուրջ։

Ինչպես և սպասելի էր, գործը դատարանում ներկայացնող մեղադրանքի կողմն ինքն անգամ իրեն չկարողացավ համոզել, որ խմբագրելով ինքնապաշտպանության կոչը, այն կարող է դառնալ բռնության կոչ։ Եվ 2023 թվականի մարտի 15-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի կողմից կայացվեց արդարացման դատավճիռ , որի ամենախորհրդանշական մասն այն էր, որ այդ օրը հայ մեծ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն էր»,- պատմում է Լուսինե Առաքելյանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031