Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիները Բաքվի դատարանում չեն ընդունել առաջադրված մեղադրանքները

Դեկտեմբեր 11,2025 23:40

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների դատավարությունը, նրանց տրվել է եզրափակիչ խոսքի իրավունք, հայտնում են տեղական լրատվական գործակալությունները։

Հաղորդվում է, որ Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը, Վասիլի Բեգլարյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եզրափակիչ խոսքով հանդես կգա հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 19-ին։

 

Ադրբեջանի դատախազը ավելի վաղ պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի հինգ ղեկավարներին, իսկ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա ազատազրկում՝ նրանց 65 տարին լրացած լինելու կապակցությամբ: Մյուս հայերին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում մի քանի տասնյակ հոդվածներով:

Այս դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:

Բաքվի ռազմական դատարանում խիստ պատժաչափերի առջև կանգնած հայ գերիների հարազատներն ասում են, որ իրենց համար սպասելի էր ցմահից մինչև 20 տարվա ազատազրկման պահանջը, քանի որ շուրջ 1 տարի շարունակվող դատավարությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է: Եվ դա է պատճառը, ըստ հարազատների, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի էլ փորձել Ադրբեջանում փաստաբան վարձել:

Հարազատների փոխանցմամբ՝ դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու արտահայտած մտքերը ամբողջությամբ չի փոխանցում, խմբագրում է, հաճախ սխալ թարգմանում, ինչը նույնպես պետական մակարդակով ընթացող շոուի մի մաս են համարում:

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031