Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորել է խոշտանգումից տուժած անձանց ժամանակին և հասանելի հոգեբանական օգնության տրամադրումը

Դեկտեմբեր 12,2025 22:20 Share

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել  խոշտանգումից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն տրամադրելու նախագծի վերաբերյալ  քննարկմանը:

Անդրադառնալով նախագծին և դրա հիմքում ընկած վերլուծությանը, կարևորել է խոշտանգումից տուժած անձանց ժամանակին և հասանելի հոգեբանական օգնության տրամադրումը և վերահաստատել պետության պատրաստակամությունը՝ գործնականում ապահովելու նման օգնության հնարավորությունը՝ այս հանցանքից տուժողի կարգավիճակ ունեցող բոլոր անձանց համար:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել խոշտանգումից տուժած անձանց անվճար հոգեբանական աջակցություն տրամադրելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցակարգերի ներդնման անհրաժեշտությանը, ինչպես նաև ներկայացվել են ոլորտում առկա մարտահրավերներն ու բարելավման ուղիները։

Ներկայացվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 1367-Ն որոշման մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որի նպատակն է կատարելագործել խոշտանգումից տուժած անձանց աջակցության տրամադրման իրավական դաշտը և ապահովել գործնականում որակյալ ծառայությունների տրամադրումը։ Նախատեսվում է նման ծառայությունների տրամադրումը պատվիրակել համապատասխան կազմակերպությանը՝ սահմանելով փորձառու հոգեբանների ներգրավման հստակ չափանիշներ։

Միջոցառմանը մասնակցել են պետական շահագրգիռ մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Քննարկման արդյունքներով Կառավարության որոշման նախագիծը կլրամշակվի, և կապահովվեն հետագա ընթացակարգերը։

Քննարկումը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031