Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Մեր ձևով» շարժման նախաձեռնած երիտասարդական հավաքը, որի նպատակը գաղափարակից երիտասարդների համախմբումն է

Դեկտեմբեր 13,2025 18:51

Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում` Գյուլագարակ համայնքի Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքը։

Եռօրյա հավաքին մասնակցում են շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից, ուսանողներ մարզի և Երևանի տարբեր բուհերից, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ տարբեր ոլորտներից։

Հավաքի նպատակը գաղափարակից երիտասարդների համախմբումն է։

Հավաքը անց է կացվում հագեցած օրակարգով` սպորտային, մշակութային, ինտելեկտուալ տարբեր միջոցառումներով։

Հավաքի բացմանը ներկա են եղել «Մեր ձևով» շարժման Վանաձորի Խորենացի 8-1/11 գրասենյակի ղեկավար Տիգրան Բադոյանը, «Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի ղեկավար Նարեկ Սուքիասյանը և Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատը, ում օրհնությամբ էլ մեկնարկեց հավաքը:

«Մեր ձևով» շարժման կողմից իրականացվող նման միջոցառումները կարևոր են և շարունակական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031