Լրահոս
Կրոն և բարեգործություն
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Լիբանանի մէջ Իրանի մշակութային ներկայացուցիչը

Դեկտեմբեր 14,2025 20:05

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց Լիբանանի մէջ Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակութային ներկայացուցիչ Ալ-Սայյէտ Մուհամմատ Ռիտա Մուրթատաուին եւ անոր օգնականը:

Հանդիպման հիմնական նպատակն էր շեշտել Իրանի մէջ գործող մշակոյթի եւ միջ-կրօնական երկխօսութեան կեդրոնին ու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջեւ գոյութիւն ունեցող սերտ յարաբերութիւնը շարունակելու հրամայականը:

Քննարկուեցան մշակոյթի առնչուած շարք մը հարցեր, յատկապէս մշակոյթ-ճարտարագիտութիւն կապը:

Աւարտին, մշակոյթի եւ միջ-կրօնական երկխօսութեան կեդրոնին անունով, Ալ-Սայյէտ Մուրթատաուի Թեհրան հրաւիրեց Վեհափառ Հայրապետը, որպէսզի կարելի ըլլայ երկու կեդրոններու միջեւ տարիներ առաջ սկիզբ առած երկխօսութիւնը շարունակել:

Յայտնենք, որ Նորին Սրբութեան կողքին հանդիպման ներկայ էր Կաթողիկոսարանի միջ-կրօնական յարաբերութեան պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031