Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանին շատ հանգիստ է»․ Սուրեն Պապիկյան

Դեկտեմբեր 15,2025 11:26

«Չեմ կարծում հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է։ Պատրաստվում ենք Ամանորին։ Այո, տոնական օրերին բնականաբար, ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները՝ քամին, բուքը, այլ մտահոգություններ ունի այսօր ԶՈՒ-ն եւ մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքով։

«Ինչ հայտարարվել է՝ ավելին ասել չեմ կարող։ Հարցը ՔԿ-ի տիրույթում է։ Ցավում եմ դեպքի առնչությամբ, բայց նոր բան ասել չեմ կարող»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031